Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել ու մեկնել Չեխիա

Քաղաքականություն
serzh

Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Սերժ Սարգսյանն արդեն իսկ մեկնել է Չեխիա՝ մասնակցելու Արեւելյան գործընկերության 5-րդ տարեդարձին նվիրված գագաթնաժողովին։