Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը կառավարությունում խոսելու բան չունի

Քաղաքականություն
Levon-Zurabyan

ՀԱԿ խմբակցությունն այսօր չի մասնակցել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավիրած քննարկմանը, քանի որ խոսելու բան չունի։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր քննարկելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հարցը։ «Մենք մեր դիրքորոշումը այդ հարցով հայտնել ենք. ակնկալում ենք, որ պարտադիր բաղադրիչը պետք է հանվի։ Ով էլ լինի իշխանության, պետք է այդ բառը հանվի»,-ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։