Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական ուժերը կառավարությունում քննարկում են կուտակայինի հարցը

Քաղաքականություն
5c28706e08e6b01fa3ef19a99c4c35b9

Այս պահին կառավարության գործադիր մարմնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է իշխանական բոլոր ուժերի հետ, բացի ՀԱԿ-ից։ Քննարկվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հարցը։ «Ժառանգություն»-ից ներկա է Ռուբիկ Հակոբյանը, ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանն ու Լեւոն Դոխոլյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը, ՀՀԿ-ից՝ Խոսրով Հարությունյանը, Հակոբ Հակոբյանը, Արտեմ Ասատրյանը։ Կառավարության շենքի առջեւ քաղաքական ուժերին է սպասում նաեւ ՀՀԿ-ի տատիկը։