Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը քննարկել է

Քաղաքականություն
123598A6-7F22-4B3B-A931-C1A10D278D68_w640_r1_s_cx0_cy8_cw0

Ամերիկայի Ձայն Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն ապրիլի 14-ին Անկարայում հանդիպում է ունեցել երկրում իշխանության գլուխ կանգնած «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինի հետ, որի ընթացքում քննարկվել էր ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևը:   Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մամուլի ներկայացուցիչների համար փակ հանդիպումը տևել էր մոտ մեկ ժամ:   Հանդիպման ընթացքում, ըստ դեսպան Ռիչարդոնեի, քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակը պահպանելու անհրաժեշտությունը:   Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի համաձայն, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից անցյալ շաբաթ ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող 410 բանաձևը:   Դեսպան Ռիչարդոնեն «լավ» է գնահատել Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահի հետ իր ունեցած հանդիպումը, որին մասնակցել է նաև կուսակցության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու նորանշանակ փոխնախագահ Յասին Աքթահը: