Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանում մենաշնորհված է անգամ հոգևոր դաշտը» (տեսանյութ)

Քաղաքականություն
ishxanyan

Հայաստանում իշխանությունը երբեք չի պատկանել ժողովրդին։ Այսօր արձանագրեցին 5 տասնյակից ավելի հասարակական գործիչներ ու մտավորականներ։ Նրանք այսօր կլոր սեղանի շուրջ էին հավաքվել պետականության առջեւ ծառացած մարտահրավերները քննարկելու։ Նրանք նույնիսկ ավելորդ համարեցին նոր վարչապետի նշանակման քննարկումը։ Երկրում ստեղծված իրավիճակի հիմքերը Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ դրվել են 90- ականներին. «1993թ. ստեղծվեց երկրապահ կամավորական միությունը, իրականում դա ոչ թե ղարաբաղյան պատերազմի մասնակիցների սոցիալական կարիքները հոգալու համար էր, այլ անօրինական զինված խմբավորում՝ իշխանությունը պահելու համար»: Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն իրավապաշտպան Արթուր Սաքունցը համարում է յուրաքանչյուր հային ուղղված մարտահրավեր։ Խնդիրների համար նա մեկ լուծում ունի՝ բոլոր ոլորտներում մոնոպոլիզացիայի վերացում։ Պարոն Սաքունցը ցավով արձանագրում է՝ Հայաստանում մենաշնորհված է անգամ հոգևոր դաշտը: Մանրամասներ՝ տեսանյութում