Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հ.Աբրահամյանը ժամանակ կշահի ԲՀԿ առաջնորդի ձեռքերն ու ոտքերը կապելու համար» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hovik2

4 ոչ իշխանական ուժերը պետք է հասկանան, որ ԱԺ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում, շախմատային լեզվով ասած, ձիու քայլ էր: Այս կարծիքին է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը նաեւ համոզված է, որ ոչ իշխանական քառյակին պառակտում չի սպասվում, առավելեւս՝ նրանք իշխանական կոալիցիայի մաս չեն կազմի: ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումից որեւէ դրական փոփոխություն պետք չէ ակնկալել: Սա «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համոզմունքն է. «Եթե Տիգրան Սարգսյանի դեպքում մենք ունեինք վարչապետ, որը չակերտավոր բարեփոխիչ էր, ապա Հովիկ Աբրահամյանի պարագայում ինքը մի անձնավորություն է, որը պետք է իրականացնի ամենակարեւոր գործառույթը` ժամանակ շահի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի «ձեռքերն ու ոտքերը» կապեն»: Այն կարծիքները, թե Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին նշանակելով կատարել է ՌԴ պահանջը, ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի համար լուրջ չէ. «ՌԴ-ն ունի այնպիսի լծակներ ՀՀ-ի վրա, որ անձինք այստեղ մեծ դերակատարում չունեն»: Ըստ նրա` Հովիկ Աբրահամյանի նշանակման հարցում ամենաազդեցիկ գործոնը վերապահվեց ՀՀ օլիգարխիկ վերնախավին. «Ընտրված անձը` Հովիկ Աբրահամյանը, երեւի եղածներից առավելագույնս կարող է մարմնավորել կայունության հեռանկար»: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի համար բոլորովին էլ անակնակալ չէր Հովիկ Աբրահամյանի նշանակումը: Իսկ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ըստ նրա, բոլորովին էլ կապ չուներ ոչ իշխանական քառյակի քայլերի հետ. «Ակնհայտ էր, ո ինչ-որ պահի վարչապետը պետք է զոհաբերվի, քանի որ վերջին տարիներին կառավարությունը շատ անգամ է տապալվել, բացի այդ, որեւէ առաջընթաց չէր գրանցել»։