Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով մնա կառավարությունում՝ ըստ «Ժառանգության» անդամի. Առավոտ

Քաղաքականություն
kar

«Արմեն Մովսիսյանը միանշանակ հեռացման ենթակա է: Մի նախարար, որ ստել է բոլորիս` ասելով, որ էներգակիրները չեն թանկանալու, բայց թանկացել են, միանշանակ պետք է հեռանա»,-Aravot.am-ի հարցին` նոր ձևավորված կառավարության կազմում արդյոք կշարունակի՞ պաշտոնավարել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Այնուհետև հավելեց. «Բայց նա իշխանությանը ձեռք է տվել»: Մեր դիտարկմանը` հետևաբար հնարավոր է շարունակի՞ պաշտոնավարել, պարոն Մարտիրոսյանն արձագանքեց. «Դրա համար հիմա ինձ համար անձերը էական չեն, ինձ համար գլխավորը քաղաքական ուղղությունն է: Իսկ թե ինչպիսին է այն լինելու, Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո արդեն հայտնի է»: Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե կցանկանար, որ «նախարարի պաշտոնում շարունակեին պաշտոնավարել Արմեն Աշոտյանը և Սեյրան Օհանյանը»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ