A
A
Հովիկ Աբրահամյանը դեռ պատգամավո՞ր է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ-ից դեռ չի ստացել պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու արձանագրություն։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։ Մինչդեռ նրան արդեն Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր եւ ներկայացրել է նրան իբրեւ վարչապետ կառավարության անդամներին։ Ո՞վ կփոխարինի Հովիկ Աբրահամյանին ՀՀԿ ցուցակից, դեռ պարզ չէ։ ՀՀԿ համամասնական ցուցակի 113-րդ համարը զբաղեցնում է Լեռնիկ Ալեքսանյանը, իսկ 114-ը՝ Գագիկ Մելիքյանը։