Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռազմական խորհրդի նիստ է գումարվել

Պաշտոնական
ad53655da1d71c9e86434bea2e22ff09

Ապրիլի 12-ին պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգի վիճակին և հետագա կատարելագործման ուղիներին: Նիստի ընթացքում քննարկվել են բանակային ընթացիկ ուսումնական տարվա խնդիրները, հակաօդային պաշտպանության կառավարման համակարգի, մարտական հերթապահության, ռազմական տեխնիկայի և սպառազինության, ցածր թռչող օբյեկտների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման և հանրապետության օդային սահմանների անվտանգությանն առնչվող այլ հարցեր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն