Հավաքը՝ «Ա1+»-ի ուղիղ եթերում (տեսանյութ)
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, կազմակերպում է Մատենադարանի մոտ հավաք։ «Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակում մենք բոլորս կարիք ունենք հստակ գնահատականների, պարզաբանումների, ինչպես նաև մեր հնարավոր ակնկալիքների ու անելիքների վերաբերյալ հստակեցումների։ Որպես կազմակերպված ու պահանջատեր քաղաքացիական հասարակություն՝ մենք պիտի պաշտպանենք մեր իրավունքները՝ ամրագրված նաև Սահմանադրական դատարանի որոշմամբ, հստակեցնենք դրանից բխող մեր նպատակներն ու հետագա անելիքներն ավելի հստակ և հնարավոր ժամանակացույցով»,-ասված է հայտարարության մեջ։ Ի դեպ, ակցիան կսկսվի մի փոքր ուշացումով։ «Դեմ եմ»-ի անդամները նշում են, որ ուշացման պատճառը այն է, որ գործատուները այսօրվա համար աշխատանքային ժամերն ավելացրել են, այդ իսկ պատճառով հանրահավաքը կսկսվի ժամը 14։30-ին։