Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը մոտ 1,4 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային՝ առաջին ատոմակայանը կառուցելու նպատակով

Քաղաքականություն
7e25d2edacc30f8686741d890a382aaf

Ամերիկայի Ձայն Ռուսաստանը 1,39 միլիարդ դոլար ծավալով գումար է տրամադրել Թուրքիային՝ Աքքույու բնակավայրի մոտակայքում այս երկրում առաջին ատոմակայանը կառուցելու նպատակով:   Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» միջուկային ընկերության Թուրքիայում գործող մասնաճյուղ «Աքքույու Էն-Ջի-Էս» ընկերության պաշտոնյաների համաձայն, շրջակա միջավայրի գնահատման մասին զեկույցը հաստատելուց հետո Թուրքիայում միջուկային առաջին կայանի շինարարության և ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված աշխատանքները զգալիորեն կարագացվեն:   «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ «Աքքույու Էն-Ջի-Էս» նախագծի ընդհանուր ծավալը կկազմի մոտ 20 միլիարդ դոլար, իսկ շինարարության ընթացքում կօգտագործվեն մոտ 3,5 միլիարդ դոլար արժողությամբ սարքավորումներ, որոնցից 1,8 միլիարդ դոլարը կծախսվի արդեն այս տարի:   Սպասվում է, որ Թուրքիայի առաջին ատոմակայանը շահագործման մեջ կհանձնվի 2023 թվականին:   Թուրքիան ակտիվ գործողություններ է ձեռնարկում, որոնց արդյունքում նախատեսում է նվազեցնել էներգակիրների և էլեկտրաէներգիայի ներմուծման դիմաց ամեն տարի մոտ 60 միլիարդ դոլար կազմող վճարների ծավալը:   Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզն ուրբաթ օրը տեղեկացրել է նաև, որ Անկարան դիմել է Ռուսաստանին՝ ստորջրյա «Կապույտ հոսք» գազատարի տարողունակությունն ավելացնելու խնդրանքով: