A
A
Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Թուրքիայի արձագանքին
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը Times.am լրատվական կայքի հարցին Հարց.Պարոն Քոչարյան, արձագանքելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունած բանաձևին՝ Թուրքիայի արտգործնախարարությունն իրողությունները խեղաթյուրող և կասկածելի փաստարկների հիման վրա հայտարարություն է արել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այն։ Պատասխան. Թուրքական կողմի այդպիսի արձագանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր և արդիական է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության պայքարում: