Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ պատգամավորը դիմել է սենատորին

Քաղաքականություն
e489a8c4e6a3e8c196023c64ca5ac0c5

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մեծարգո Ռոբերտ Մենենդեսին Հարգելի սենատոր Մենենդես, Հայաստանում մենք ոգևորությամբ իմացանք, որ ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որը կոչ է անում Սենատին հիշատակել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և քաջալերում է Միացյալ նահանգների Նախագահին երաշխավորել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը արտահայտում է և ընդունում է այս սարսափելի հանցագործության դասերը: Մենք երախտագիտություն ենք հայտնում Ձեզ՝ Հայաստանի վաղեմի բարեկամին, այս ջանքերը առաջնորդելու համար և ցանկանում ենք արտահայտել մեր երախտիքը բոլոր սենատորներին, ովքեր քվեարկել են այս կարևոր բանաձևի օգտին: Մենք նաև ոգեշնչված ենք Ձեր պարզ, բայց միանշանակ և հստակ հայտարարությամբ. «Ցեղասպանությունը ցեղասպանություն է, և դուք չեք կարող այն կոչել այլ կերպ, դուք կարիք ունեք ճանաչելու այն»: Միացյալ նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը էական նշանակություն ունի. այն անկասկած կլինի նոր խթան Ցեղասպանության ճանաչման ողջ գործընթացի համար, որի ժամանակը վաղուց հասել է: Քանի որ մենք արագորեն մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, այս ոճրագործության՝ ըստ հարմարավետության բնորոշումը չի կարող այլևս ընդունելի լինել ամերիկյան ժողովրդի համար, ով ունի խորը արմատավորված վստահություն ժողովրդավարության, մարդու իրավունքների, մարդասիրության և պատմական արդարության համընդհանուր արժեքների նկատմամբ: Մենք մնում ենք հույսով, որ Ձեր առաջնորդության ներքո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որը լավ փաստագրված է ամերիկյան արխիվներում, կհասնի իր տրամաբանական ավարտին՝ խափանելով ապարդյուն ջանքերը՝ ուղղված այս սարսափելի հանցագործությունը մոռացության մատնելուն և կանխարգելելով հակամարդկային նոր նմանատիպ գործողությունները: Ընդունեք խնդրեմ, սենատոր, հարգանքներիս հավաստիքը: Հարգանքով՝ Արտակ Զաքարյան ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ