Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կյանքից հեռացել է անվանի մտավորական Յուրի Ալավերդյանը

Քաղաքականություն
yuri

Երկարատև հիվանդությունից հետո, 73 տարեկանում կյանքից հեռացավ անվանի մտավորական, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր, մանկավարժ Յուրի Դավթի Ալավերդյանը։ Յուրի Ալավերդյանը ծնվել է 1941 թվականի փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հին Թաղլար գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ 1958 թվականին ոսկե մեդալով ավարտելով դպրոցը Յու. Ալավերդյանն ընդունվում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ և վարկ» բաժինը։ Հաջողությամբ ավարտելով ուսումը Յու. Ալավերդյանը մի շարք պատասխանատու պաշտոնների է անցնում` Հայաստանի ֆինանսների նախարարության համակարգում աշխտատելով որպես բյուջետային ավագ տեսուչ, ավագ տնտեսագետ, բաժնի պետ։ Յու. Ալավերդյանը հանդիսանում էր նաև Երևանի ֆինանսաբանկային և բորսայական համալսարանի հիմնադիրն ու ռեկտորը։ Յու. Ալավերդյանը մի շարք գիտական աշխատանքների և մենագրությունների հեղինակ է: