Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թող ապրիլի 9-ը լինի իմ ինքնաուրացման ու հոգեհանգստի օրը» (տեսանյութ)

Քաղաքականություն
RAFFI

«Ներողություն չեմ խնդրում, որ այդ օրը թույլ չտվեցի, որպեսզի հայ մարդու արյուն թափվի։ Հայ մարդն ինձ համար ավելի թանկ է։ Թող ապրիլի 9-ը լինի իմ ինքնաուրացման ու հոգեհանգստի օրը, եթե դա ինչ-որ մեկին անհրաժեշտ է»,-այսօր Ազատության հրապարակում իր երդմնակալությունից ուղիղ մեկ տարի անց նույն հրապարակում նշեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ գործ անելու պահը մոտեցել է. «Թե խորհրդարանում կա քառյակ, թե եռյակ՝ ես չգիտեմ, թե խորհրդարանից դուրս կա քառյակ, թե եռյակ՝ ես չգիտեմ։ Եթե մի խոսք ասում է ՀՀ քաղաքացին կամ գյուղացին, դա այն է, որ միացեք ուժեր եւ մեր երկրի հարցը լուծեք։ Եթե մենք միասին այս ամիս Հայաստանի ու իր ապագայի հարցը չլուծեցինք, ապա մայիսին մտնում ենք հերթական փուլ»։ «Ես ապրիլի 9-ին այս տարելիցին, երբ մենք միասին կատարեցինք պատմական երդմնակալություն, որի ծիլերն այսօր տեսնում ենք, ես շարունակելու եմ իմ գործը՝ մեկ-մեկ էլ իմ աղոթքով, թեկուզ հեգնում են, ունենալ իրավական, սահմանադրական, ժողովրդին պատկանող հանրապետություն»,-նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Raffi3 RAffi2 RAffi1