Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավստրիայի նախագահ. Եթե շրխկացնեք դուռը Ռուսաստանի առաջ (տեսանյութ)

Քաղաքականություն
image_gallery

Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերն այսօր ԵԽԽՎ պատվիրակներին կոչ է արել Ռուսաստանի պատվիրակության անդամների լիազորության հարցը քննարկելիս հիշել, որ հակամարտության կարգավորման ուղին երկխոսությունն է։ « Բավական է պարզապես շրխկացնել դուռը, բայց բացելն ավելի դժվար է»,- ասել է նա։ Պարոն Ֆիշերն ասել է, թե համաձայն է գնահատականների հետ, թե Ռուսաստանն իր գործողություններով խախտել է միջազգային նորմերը։ «Ուկրաինան ապակայունացնելու ՌԴ հետագա քայլերն անընդունելի են»,-ընդգծել է նա։ Այս պահին ԵԽԽՎ պատվիրակները քննարկում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, իսկ ՌԴ պատվիրակների լիազորությունների հարցը կլսվի վաղը։