Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին վարչապետին ճանապարհեցին «սրիկա» վանկարկումով (տեսանյութ)

Քաղաքականություն
dem23

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը միացավ Ֆիննախարարության դիմաց բողոքի ակցիա անող «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին։ Նախկին վարչապետը կրկին «Դեմ եմ»-ի անդամներին երկխոսության հրավիրեց. «Պատրաստել ենք ձեզ համար առաջարկություններ եւ այն աշխատանքային խումբը, որի նկատմամբ դուք ունեք առաջարկություններ, պատրաստ է լսել ձեր առաջարկությունները եւ պատասխանել ձեր բոլոր հետաքրքրող հարցերին։ Հիմա խնդրում եմ, որ մեզ հետ միասին բարձրանաք Ֆինանսների նախարարության դահլիճ, այնտեղ կարող է տեղավորվել մոտ 100 հոգի մարդ եւ ձեր բոլոր հարցերը քննարկենք»։ Տիգրան Սարգսյանը նշեց, որ իրենք չեն կարող հրապարակում քննարկել օրենսդրական փոփոխությունների խնդիրները. «Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները՝ ՍԴ որոշումները իրացնելու համար, առկա են այն օրենսդրական փաթեթում, որ մենք պատրաստում ենք »,-ասաց նախկին վարչապետը։ Նա եւս մեկ անգամ երկխոսության հրավիրեց «Դեմ եմ»-ի անդամներին. «Կառավարության հրավերը ուժի մեջ է, ցանկացած պահին, երբ հրավիրեք աշխատանքային խումբ, մենք պատրաստ ենք»,- Տիգրան Սարգսյանը եզրափակեց իր ելույթը եւ հեռացավ։ Բողոքի ակցիայի մասնակիցները նրան ճանապարհեցին «սրիկա», «անամոթ» վանկարկումներով։