Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտվել է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան

Պաշտոնական
82ef892d9c5f8173929d3ad205b10ecd

Սերժ Սարգսյանը Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում այսօր մայրաքաղաք Աշգաբատից մեկնել է Թուրքմենբաշի քաղաք, որտեղ «Ռուհիեթ» մշակույթի պալատում Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ դիտել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մշակույթի գործիչների համերգը: Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր, ավարտելով պաշտոնական այցը Թուրքմենստան, կվերադառնա Երևան: ՀՀ նախագահի աշխատակազմ