Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ապագա վարչապետի անունը կապակցվելու է հաջորդ նախագահի հետ» (տեսանյութ)

Քաղաքականություն
qaxaqaget

«Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ճնշման արդյունք է»,-կարծում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ «Իշխանությունը համառորեն ուզում է ասել, որ վարչապետի փոփոխությունը ճնշման արդյունք չէ։ Իհարկե, այդպես չէ։ Վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքացիական հասարակության ճնշումների եւ քառյակի միավորման արդյունքում տեղի ունեցավ հրաժարականը։ Իշխանությունը տեղի է տալիս այն ժամանակ, երբ կա ճնշում։ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ներքաղաքական ազդեցության արդյունք է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետը՝ հավելելով, որ շատ վատ է, երբ շրջանառվում է «Պուտինը դրեց, Պուտինն էլ հանեց» տեսակետը։ Ըստ քաղաքագետի՝ կառավարությունն արմատապես պետք է փոխվի։ Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանն էլ կարծում է, որ ՀՀ վարչապետ պետք է լինի նա, ով շատ վաղուց է քաղաքական արենայում.«Նա պետք է լինի շարքային քաղաքական գործիչ։ Այդպիսի անձինք մեկ-երկուսը կան։ Այդ մարդը պետք է ունենա քաղաքական ուժ, պետք է ճնշելու հնարավորություն ունենա։ Դա նաեւ այն անունն է, որը կապակցվելու է հաջորդ նախագահի անվան հետ»,-պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ նշեց քաղաքագետը։ Ըստ նրա՝ ընդդիմությունից քայլ առաջ կատարելով, վարչապետը գողացավ ընդդիմությունից իրեն պաշտոնանկ անելու քաղցրությունը` ի չիք դարձնելով ընդդիմության համախմբման արշալույսը։