Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմ եմ»-ը փակել է փողոցը. մեկ հոգի բերման է ենթարկվել (տեսանյութ)

Քաղաքականություն
dem7

Լարված իրավիճակ է կառավարության շենքի մոտ։ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, որ մտել էին ֆինանսների նախարարություն՝ նամակ հանձնելու նախարարի պաշտոնակատարին, հիմա իջել են ու փակել Նալբանդյան փողոցը։ Ոստիկանները փորձում են բացել ճանապարհը՝ հետ հրելով ակտիվիստներին։ Ֆիանսների նախարարությունում «Դեմ եմ»-ի անդամներին ոչ ոք ընդառաջ չի եկել։ Հիմա նրանք նստացույց են հայտարարել հենց Նալբանդյան փողոցում ու հայրենասիրական երգեր են երգում։ Նրանցից մեկին ոստիկանները բերման են ենթարկել։