Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ ղեկավարը մեկնում է Սոչի

Պաշտոնական
ժամանակ

Ս.թ ապրիլի 9-11-ը ՌԴ Սոչի քաղաքում կկայանա արտասահմանյան երկրների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների խորհրդի XIII-րդ նիստը: Նիստում կքննարկվեն միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շուրջ հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների համագործակցության հարցեր, միջազգային խոշոր միջոցառումների անվտանգության ապահովման գործում փոխհամագործակցության ուղիների բարելավման, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա վտանգների և դրանց չեզոքացման հարցում հատուկ ծառայությունների խնդիրները: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը: ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն