Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արծվիկ Մինասյանն ԱԺ արտահերթից ակնկալիք ունի կուտակայինի մասով. Երկիր

Քաղաքականություն
bf980c74f7fc25b2c09ef6ba188a59c0

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը արտահերթ նիստից ակնկալում է այնպիսի արդյունք, որը հստակության հնարավորություն կտա՝ կատարել ՍԴ որոշումը և վերջ տալ ՍԴ վճռի՝ ոչ իրավաչափ այն մեկնաբանություններին, որով հանդես են գալիս կառավարության անդամները: Նշենք, որ պարտադիր կուտակային օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումից հետո առաջացել է խառնաշփոթ վիճակ գործատուների և աշխատողների շրջանում, որովհետև կառավարության որոշ անդամներ՝ հանդես գալով պարտադիր բաղադրիչի օգտին, ՍԴ վճիռը մեկնաբանում են այնպես, որը չի բխում քաղաքացու իրավունքներից: Եվ խնդրին հստակություն հաղորդելու և խառնաշփոթը վերացնելու նպատակով ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը նախաձեռնում են հրավիրել ԱԺ արտահերթ նիստ: Yerkir.am-ի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը նշեց, որ ԱԺ-ն պետք է անդրադառնա բարձրացված խնդրին, միաժամանակ նա նշեց, որ ԱԺ-ն դեռևս միակ տարբերակը չէ, որովհետև Կառավարությունը ինքը պետք է պարտավոր լիներ ՍԴ որոշումից հետո ձեռնարկել քայլեր, որոնք կկանխեին խախտումների շարունակությունը: Մանրամասները` yerkir.am կայքում: