Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հովիկ Աբրահամյանը որպես վարչապետ ձեռնտու է Ռուսաստանին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Vardanyan-Edgar

«Վարչապետի հրաժարականը Կրեմլից ուղարկված ազդակների արդյունք է»,-համոզված է ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը: Ըստ նրա` Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները տեղավորվում են պուտինյան ծավալապաշտական քաղաքականության շրջանակներում: Պարոն Վարդանյանը նկատում է, որ վարչապետի հրաժարականը ամենաշատը ազդել է ոչ իշխանական 4 ուժերի համագործակցության վրա. «Հրաշալի քառյակն այս դեպում պետք է փորձի իրավիճակին համապատասխան գործել, բայց տրամաբանական չի լինի, եթե պահանջեն վարչապետի հրաժարականը, այդ դեպքում հարց կառաջանա, թե ինչ հիմքով են հրաժարական պահանջում»: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե վարչապետ է նշանակվելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, քաղաքական վերլուծաբանը դժվարացավ մեկնաբանություններ տալ, բայց նրա համար հստակ է մի բան. «Եթե վարչապետ դառնա նշված անձը, պետք է նկատել, որ նա երբեք հանդես չի եկել հակառուսական դիրքորոշումով և հանգիստ կտեղավորվի ռուսական քաղաքականության շրջանակներում: Հովիկ Աբրահամյանի նշանակումը նաև հրաշալի քառյակի ներսում առնվազն մի քանիսի մոտ հակակրանք չի առաջացնի, ինչը ավելի կդժվարեցնի նրանց հետագա համագործակցությունը: Իմ կարծիքով՝ քառյակը պետք է փորձի ընդհանուր համաձայնության գալ ու հստակ որոշի հետագա անելիքները»,-եզրափակեց նա: