Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի ուղերձը

Պաշտոնական
3851b3d0dce23efdac626f1feedb9b22

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Սիրելի՛ մայրեր, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում և գրեթե բոլոր հասարակություններում մայրության նկատմամբ եղել է և կա պաշտամունքի հասնող վերաբերմունք: Հայ իրականությունն ու ավանդույթները նույնպես դրա վառ արտահայտությունն են, և այս տոնը մայրերի նկատմամբ մեր ողջ հասարակության սիրո ու երախտագիտության խոստովանությունն է: Սիրելի՛ տիկնայք, Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում, որ միշտ լինեք սիրված ու երջանիկ, մեծացնեք առողջ ու արժանավոր զավակներ: