Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

14 545 ԱՄՆ դոլար՝ Սիրիայում ՀՀ դեսպանատանը

Քաղաքականություն
hayastan-himnadram

Այսօր «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչությունը 14 545 ԱՄՆ դոլար է փոխանցել Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Գումարն առձեռն կբաժանվի տեղահանված հայ ընտանիքներին, որոնք իրենց առաջնային կարիքներից զատ, ֆիզիկական անվտանգության խնդրի առջեւ են կանգնած: Քեսաբում բնակվում են Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդերը, որոնք ամուր հաստատված են այստեղ` հայկական եկեղեցիներով, մշակութային եւ կրթական օջախներով: Լինելով Կիլիկիայի թագավորության վերջին մեծ շրջանը` այս տարածքը նաեւ պատմական նշանակություն ունի հայության համար: Կատարվող նվիրատվությունները ոչ միայն կօգնեն մեր հայրենակիցներին դիմակայել ներկայիս մարտահրավերներին, այլեւ պահպանել իրենց ոգին: Ձեր նվիրատվությունները կարող եք ուղղել Արդշինինվեստբանկում բացված հետեւյալ հաշվեհամարներին` 2470100030900000 (AMD) 2470100030900001 (USD) SWIFT: ASHBAM22