Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդգես Գասպարին եւ Արգիշտի Կիվիրյանը բերման ենթարկվեցին

Քաղաքականություն
գասպարի11

Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Պետրոսյանի կազմակերպված ակցիան շարունակվեց Գլխավոր դատախազության մոտ։ Այս ընթացքում քաղաքացիական ակտիվիստներ Վարդգես Գասպարին եւ Արգիշտի Կիվիրյանը բերման ենթարկվեցին, քանի որ ցանկանում էին ակցիան իրականացնել հենց դատախազության շենքի դիմաց, իսկ ոստիկանները հորդորում էին անցնել դիմացի մայթ։ Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարում է, որ սա քաղաքական հետապնդում է, եւ փորձում են այսկերպ ճնշել Շանթ Հարությունյանին։ Այսօր ավարտվեց Շահեն Հարությունյանի գործի նախաքննությունն ու նրա հարցաքննությունը, գործի նյութերը տրամադրելու են կողմերին՝ ծանոթանալու համար։ Շահեն Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչում. «Ոչ ես, ոչ հայրս,  ոչ էլ իր բոլոր ընկերները խուլիգան չեն, ու չենք ընդունում մեղադրանքները։ Իմ միջոցով ուզում են ճնշել հորս եւ իր ընկերներին»։