Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի հրաժարականն անակնկալ էր. Ավանեսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
cbf40b4204d6db141b0e6b115d30bf67

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնկալ էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանի համար: Նա այս մասին այսօր ասաց նախարարության եւ «ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի միջեւ պայմանագրի կնքման ժամանակ: «Ինչ վերաբերում է նրան` ես մնալու եմ կառավարությունում, թե ոչ, դա կախված է նրանից, թե ինչպիսի կառավարություն է ձեւավորվելու եւ ինչպիսի ծրագրի շուրջ եւ, իհարկե, արդյոք առաջարկելո՞ւ են` մնալ կառավարությունում»,- կիսաժպիտով հայտարարեց Ավանեսյանը: Ինչ վերաբերում է ՄՄ-ի հետ կապված մեր հետագա քայլերին, ապա նա ընդգծեց. «Որեւէ կառավարություն, որ ձեւավորվելու է, որ կայացնի այլ որոշում` ՄՄ-ի հետ կապված, պետք է ունենա շատ-շատ ավելի հիմնավոր պատճառաբանություններ: Կառավարությունը շարունակելու է բնականոն աշխատանքը, եւ բոլոր նման մեծ խնդիրները շարունակվելու են կատարվել նույն ջանքերով, նույն արագությամբ ու առանց ուշացումների, երկմտանքների»: