Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը կարող է լինել ոչ ՀՀԿ-ից. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
wQaHoCvdW3U

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը տեղյակ չէր, որ վարչապետը դեռ մեկ ամիս առաջ է Սերժ Սարգսյանին ներկայացրել իր հրաժարականի դիմումը, բայց այս հրաժարականը, ըստ նրա, ապացուցեց մեկ բան. «Վարչապետի հրաժարականը ապացույցն էր այն բանի, որ կառավարության կազմավորումը կախված է քաղաքական մեծամասնության ու երկրի նախագահի որոշումներից»։ Արդյո՞ք իրեն տեսնում է Արմեն Աշոտյանը նոր կառավարության կազմում. «Ես ինձ տեսնում եմ ՀՀԿ- ում, եւ դա բավարար է, որ դուք ինձնից պրծում չունենաք»։ ԿԳ նախարարը մի շարք արժանի մարդկանց է տեսնում նոր վարչապետի պաշտոնում, բայց անուններ չի տալիս. «ՀՀԿ-ն, հանդիսանալով երկրի քաղաքական առանցքը, ողնաշարը, իրեն կարող է թույլ տալ նման «շռայլություն», որ նոր վարչապետը լինի ոչ ՀՀԿ-ից, բայց նա կլինի քաղաքական մեծամասնության մաս կազմող մարդ»։