Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռ. Քոչարյանը հավակնում է վարչապետի պաշտոնին. Ստ. Սաֆարյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
cb5f2cfff5072db4c43ed6a466192043

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը վարչապետի հրաժարականին սպասում էր: Ըստ նրա՝ Ռուսաստանը չէր կարող ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել մի մարդու, ով հոդված էր գրել «Հայաստանը նայում է դեպի ԵՄ» վերնագրով. «Սա իր կարիերայի վատթարագույն ավարտն էր, որ կարող էր լինել: Բայց ես այս հրաժարականին սպասում էին միայն մայիսին, քանի որ հենց այդ ժամանակ Հայաստանի Մաքսային Միությանը անդամակցելու հարցը պետք է լուծվեր»: Այս ամենի համատեքստում Ստեփան Սաֆարյանը նկատում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը. «Նա ակնհայտ հավակնում է այդ պաշտոնին: Նա Սերժ Սարգսյանին ասում է` քեզ եմ տվել իշխանությունը, քեզնից էլ պետք է վերցնեմ»: Ստեփան Սաֆարյանը վստահ է նաեւ, որ Սերժ Սարգսյանը առաջ ընկավ եւ չթողեց, որ այս ամեն լինի իրեն չնշելու հետեւանքով: