Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդարադատության նախարարը՝ ՍԴ որոշման մասին

Քաղաքականություն
8aa2f0b09a0f4abf7527b13f11b0a2ef

«Բոլորս լսեցինք սահմանադրական դատարանի որոշումը: Այս պահին արձագանքները տարբեր են և հակասական: Սահմանադրական դատարանի որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն ինչ ցանկանում է տեսնել»,- անդրադառնալով ՍԴ որոշմանը Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առնչությամբ՝ ասել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:- Բոլորին, հատկապես իրավաբաններին, հորդորում եմ ձեռնպահ մնալ Սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց: Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ: Վստահ եմ՝ այն կնպաստի Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային առավել արդյունավետ համակարգ ունենալու հարցում: Հուսով եմ՝ առաջիկայում հնարավորություն կունենամ տեսակետ արտահայտելու և ներկայացնելու սույն որոշումը»: Իր կարծիքն Արդարադատության նախարարը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։