Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Հարությունյանը՝ որդուն առաջադրված մեղադրանքի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shant-akcia2-397x265

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի անչափահասս որդուն՝ 15 ամյա Շահեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն հոդվածով։ Այս մասին «Ա1+»-ին ոստիկանության բաժնից հայտնեց հենց Շահեն Հարությունյանը։ Մեղադրանքն առաջադրվել է նոյեմբերի 5-ի դեպքերի հետ կապված։ Այդ գործով կալանավորված է նաեւ հայրը՝ Շանթ Հարությունյանը՝ նույն մեղադրանքով։ Շահենը տեղեկացրեց, որ դեռ պաշտպան չունի եւ իր հետ է մայրը։ Նրա խափանման միջոցը դեռ պարզ է։ Շահեն Հարությունի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը,  մեզ հայտնեց, որ  գործով ներգրավվել է հանրային պաշտպան Կարինե Խաչատրյանը։ Այս պահին առերեսում է կատարվում ոստիկանների հետ։ Շանթ Հարությունյանի տեսակետը՝ տեսանյութում