Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն մեղադրել է ԱՄՆ առաջատար բանկերից մեկին

Քաղաքականություն
ամն

Ռուսաստանի իշխանությունները մեղադրել են ԱՄՆ առաջատար բանկերից մեկին՝ «Ջեյ Փի Մորգան»-ին, երկրի դեսպանություններից մեկի կողմից ծառայություն մատուցողին կատարվող դրամական փոխանցումներն արգելափակելու մեջ: Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է, որ Ղազախստանում դեսպանության կողմից ապահովագրական ծառայությունների դիմաց փոխանցում կատարելու անկարողությունը կապված է անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Ռուսատանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետ, որոնք ընդունվել են՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Ղրիմի տարածաշրջանի բռնակցման հետ: «Ջեյ Փի Մորգան» բանկի կողմից ֆինանսական միջոցների փոխանցման արգելափակումը, Ռուսաստանի արտգործնախարարության համաձայն, «անընդունելի է, անօրինական և անմիտ»: Արտգործնախարարությունն ասել է, թե ԱՄՆ-ի Սպիտակ տունը «հստակորեն գերագնահատել է իր կարողությունները»՝ զգուշացնելով, որ դեսպանության կողմից միջոցների փոխանցման անկարողությունը «հետևանքներ կունենա» Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանության համար: Ամերիկայի ձայն