Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ ուզում ժամկետ ասել, հանկարծ աչքով չտանք»

Քաղաքականություն
untitleddf

Այս պահի դրությամբ Հայաստանն արդեն պատրաստ է անդամակցել Մաքսային Միությանը, պարզապես կան աշխատանքային հարցեր։ Այս մասին այսօր հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վոլովան. «Արդեն երկուշաբթի Հայաստանում կլինի աշխատանքային խումբ, ովքեր մեր գործընկերների հետ կաշխատեն ճանապարհային քարտեզի վրա, իսկ ապրիլի վերջին 4 պետությունների ղեկավարներին կներկայացնենք վերջնական արդյունքները։ Հետո մեր նախագահը կորոշի, թե երբ Հայաստանը կմտնի Մաքսային միություն։ Ամեն ինչ շատ արագ ու լավ է ընթանում։ Չեմ ուզում ինչ-որ ժամկետ ասել, հանկարծ աչքով չտանք»։ «Մաքսային միությունը տնտեսական կառույց է, տնտեսական միություն: Այդ շրջանակներում մենք չենք քննարկում այս կամ այն տարածքների հետ կապված հարցերը»,- ասաց Տատյանա Վալովայան՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարգավիճակ է ԼՂՀ-ը ստանալու, երբ Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ: Նա ընդգծեց, որ իրենք հարգանքով են վերաբերում ԼՂ հակամարտության հարցով ընթացող միջազգային գործընթացին, սակայն ՄՄ-ի անդամակցությունը ոչ մի կերպ չի կարող ազդել այդ գործընթացի վրա: