Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանը հերքեց

Քաղաքականություն

ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը այսօր հերքեց, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովին Հայաստանի քվեարկությունը Ռուսաստանի ճնշման արդյունք էր: «Ոչ, դա բխում է մեր շահերից ու մենք նման իրավիճակներում միշտ դեմ ենք քվեարկել, դա նորությո՞ւն է, որովհետև դա մեր մնայուն, կայուն շահն է»,- պարզաբանեց ԱԳ փոխնախարարը: Ինչո՞ւ Հայաստանը ձեռնապահ չքվեարկեց՝ հարցին փոխնախարարը պատասխանեց. «Ձեռնպահ նշանակում է անտարբեր, իսկ դա նշանակում է, որ մենք դեմ կլինեինք տարածքային ամբողջականության սկզբունքի բացարձականացմանը»: Մինչ քվեարկությունը տարածված տեղեկատվությունը, թե Հայաստանը ձեռնապահ է քվեարկելու Շավաշ Քոչարյանը նույնպես հերքեց: »Այդպիսի տեղեկություն ԱԳՆ-ն չի տարածել, ես դա ձեզ հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ»,- ասաց նա: