Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն օր խոսում է Քեսաբի քաղաքապետի հետ

Քաղաքականություն
5bbc0efccd1187442d35afeff801f2fc

«Եթե Քեսաբի հայերը վերադառնան Հայաստան, ապա մենք նրանց կընդունենք ինչպես բոլոր մյուս սիրիահայերին»: Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Մենք նրանց կտրամադրենք այնպիսի օգնություն, ինչպես եւ Հալեպից եկած հայերին, կաջացենք, թե աշխատանքի, թե կրթության եւ թե մյուս հարցերում։ Բայց Քեսաբը 14-րդ դարից սկսած հայկական տարածք է ու ես չէի ցանկանա, որ այս հակամարտության արդյունքում այն հայաթափվեր»,- ասաց նա: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հավաստիացրեց, որ ամեն օր խոսում է Քեսաբի քաղաքապետի հետ ու տեղեկատվություն տիրող իրավիճակի մասին իմանում է հենց նրանից: Հրանուշ Հակոբյանը վստահեցեց, որ ամեն ինչ գտնվում է վերահսկողության ներքո. «Մեր պատվիրակությունն էլ է գտնվում այնտեղ, բոլորը աշխատում են։ Իսկ նյութական օգնություն տրվել է եւ շարունակվելու է տրվել; Դիմել ենք բոլոր հայկական համայնքներին, Հայ դատի գրասենյակը արդեն աշխատում է; Նրանց կողմից հազարավոր նամակներ են ուղղվել Օբամային , որ դադարեցվեն Քեսաբում հայ համայնքի հանդեպ վայրագությունները»,- հավելեց նախարարը;