Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ համար է աշխատում Գագիկ Բեգլարյանը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
5708672efaa6cdba11011d3e4a2e32d9

«Ամեն մարդ պետք է լինի իր տեղում եւ հանրապետության համար մի բան անի, որպեսզի հասկանա աշխատանքի իմաստն ու դժվարությունը»,-այսպես արձագանքեց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ խոսելով 4 ոչ իշխանական ուժերի կառավարության հրաժարականի պահանջի մասին։ Գագիկ Բեգլարյանը հավաստիացրեց, որ ինքը, որպես կառավարության անդամ, իր տեղում անում է ամեն ինչ հանուն պետության ու ազգի։ Իսկ ի՞նչ՝ լրագրողների հարցին՝ նա պատասխանեց. «Մտովի հետ գնանք 2002 թվական:Հիշեք Կենտրոն համայնքը, աղբամանները, մաքությունը, կանաչապատումը , տանիքների ու շքամուտքների վիճակը ու գանք այսօր, կտեսնեք ինչ է արել Գագիկ Բեգլարյանը»: Իսկ այն հարցին, որ հենց այդ տարիներին շատ կանաչ տարածքներ վերածվեցին սրճարանների՝ Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Այդ ժամանակ համայնքի ղեկավարի թուլտվութամբ չէր արվում»: