Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է չդառնալ դասալիք (տեսանյութ)
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը իր նախահավաքի ժամանակ նշեց, որ միակ ճշմարիտ ճանապարհը, որպեսզի կարողանանք Հայաստանը ճիշտ ուղու վրա դնել՝ ամբողջական իշխանափոխությունն է, որը պահանջում է քաղաքական ուժերի միասնականություն։ «Մենք ունենք գլխավոր խնդիր, այս միասնական հրապարակը, որ պետք է ձեւավորվի, մենք խնդիր ունենք, որպեսզի Հայաստանը ունենա այնպիսի իշխանություն՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, որն իսկապես իրավունք կունենա Հայաստանը ներկայացնել բոլոր ամբիոններում։ Իշխանությունը պետք է ունենա վստահության քվե։ Մեր խնդիրն է, որ գիտակցենք, որ այս երկրի, հող ու ջրի, այս անձրեւի տերը մենք ենք»։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր եզրափակիչ ելույթում վստահեցրեց, որ իրենք լինելու են բոլոր այն վայրերում, որտեղ պայքար կա. «Եթե այս մեկ ամվսա ընթացքում չկարողացանք իշխանափոխություն անել, մենք դասալիք ենք, ես էլ նրանց հետ»։ Պարոն Հովհաննիսյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ սա նախահավաք է, սա վերջնահավաք չէ։ «Մենք պատրաստվելու ենք պայքարի հաջորդ փուլին։ Մեկ շաբաթից՝ ապրիլի 4-ին մենք կլինենք Վանաձորում՝ ժամը երեքին եւ ժամը վեցին Գյումրիում՝ թատրոնի շենքի առաջ, ակնկալում ենք, որ քաղաքացիական ուժերը, երիտասարդները, մտավորականները եւ քաղաքական ուժերը ներկա լինեն։ Ազատության հրապարակում ես արդեն որպես ՀՀ շարքային քաղաքացի կոչ եմ անում քաղաքական եւ քաղաքացիական բոլոր ուժերին ապրիլի 9-ին կերտել միացյալ հրապարակ՝ կիսաավարտ գործը մինչեւ վերջ տանելու համար»։