Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք չէ համեմատվել Ուկրաինայի հետ» (տեսանյութ)

Քաղաքականություն
e39a9390201b3810b0be78451071dc51

Պետք չէ համեմատության եզրեր փնտրել Ուկրաինայի հետ, որը ԵՄ հետ ստորագրեց Ասոցացման պայմանագրի քաղաքական մասը: Այսօր հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՄՄ հեռանկարն ունեցող ՀՀ-ն եւս կարող է այդպես վարվել. «Ուկրաինայի դեպքում խնդիր չէ, սա մի հաջորդականություն էր, որ տեղի ունեցավ: Հիմնական կարգավորող շրջանակը ՀՀ-ի համար այն փաթեթն է, որ ընդունվեց Վիլնյուսում»: Այսօր պարոն Հրիսթեան ներկայացրեց 2013թ. ՀՀ-ում Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման առաջընթացի զեկույցը: Իսկ արդյո՞ք ԵՄ-ն ՀՀ իշխանություններից ստացել է համագործակցության նոր մակարդակի փաթեթ, նոր առաջարկներ. չկարողացանք ստանալ ուղիղ պատասխան, փոխարենը նա ասաց. «Մենք ՀՀ-ի հետ շարունակում ենք ճյուղային համագործակցություն վարել` վիլնյուսային գագաթաժողովի շրջանակներում: Վիլնյուսում ուրվագծվեց ճանապարհային քարտեզը, որ բավականին լայն հնարավորություններ է ընձեռում: ՀՀ Կառավարությունը պատրաստական է համագործակցել մեզ հետ մասնավոր սեկտորի, կառավարման համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում»: Այսօր ներկայացված զեկույցում ԵՄ-ն նաեւ կոչ է անում ՀՀ-ին` որպես խաղաղության հիմք, քայլեր ձեռնարկել մադրիդյան սկզբունքների ուղղությամբ` Մինսկի խմբի շրջանակներում ՀՀ-ի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին համապատասխան. «2 կողմերին կոչ ենք անում` զերծ մնալ այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունն ու խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը»: