Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ են ուզում երկխոսել «Դեմ եմ»-ի հետ. Բա մե՞նք

Քաղաքականություն
3eb4b1bdef43c1270178bd28b76d6149

«Ինչու՞ են միայն «Դեմ եմ» շարժմանը հրավիրում երկխոսության, եթե Սահմանադրական դատարան են դիմել քաղաքական 4 ուժերը»,- այսօր զարմանում էր ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Ըստ նրա, կարելի է երկխոսել հենց հիշյալ ուժերի հետ ԱԺ դահլիճում: Պատգամավորը չի հասկանում, թե այնուամենայնիվ, ինչու՞ են ուզում երկխոսել երիտասարդների հետ, երբ դեռ ՍԴ-ն որեւէ որոշում չի կայացրել. «Իրենք ուզում էին ՍԴ անունի՞ց անել, թե ազդել ՍԴ որոշման վրա: Բոլոր դեպքերում նրանց տրամադրությունից ելնելով ինչ-որ մի բան կա մտքներին` փորձում են մեղմել կամ զիջումների գնալ»,-ենթադրում է Ստեփան Մարգարյանը: Ինքը նկատել էր, որ կառավարությունը մտադիր չէր գնալ զիջումների, բայց տեսնելով հասարակության կոշտ ընդդիմությունը՝ ակնհայտորեն հակված է զիջումների: