Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազն անդրադարձել է «Հարսնաքարի գործ»-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
ULIdTanUHBk

«Հարսնաքարի գործ»-ով դատական նիստի արձանագրությանը ծանոթանալուց հետո միայն ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կարող է գնահատականներ տալ կատարվածին. «Արդյո՞ք մենք խոսում ենք քրեաիրավական դրսեւորումների մասին, թե ոչ»: Այսօր նման հայտարարություն արեց Գլխավոր դատախազը` Կառավարության նիստից հետո` անդրադառնալով ՀՀԿ անդամ, գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության քրեական գործի դատավճռի հրապարակմանը: