Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ կուսակցությանն է բնորոշ առնետավազքը (տեսանյութ)

Քաղաքականություն
d9027a70aad7ff2c7fcb1afa145477e9

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը գիտի, թե ինչու ոչ իշխանական ուժ համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հայտարարում ընդդիմադիր լինելու մասին. «ԲՀԿ-ն չի հայտարարում իր ընդդիմադիր լինելու մասին, որովհետեւ այդ դեպքում այդ ընդդիմությունից բազմաթիվ մարդիկ դուրս կգան»: Ըստ նրա, այս օրերին, երբ լրջորեն դրված է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, ծիծաղելի է խոսել Հանրապետականից առնետավազք սկսելու գործընթացի մասին։ Առնետավազքն ավելի սպասելի է ԲՀԿ-ից. «Այն մարդիկ, ովքեր միախմբված են ԲՀԿ-ում, այդ թվում` պատգամավորներ, չեն եկել, չեն ընտրվել, չեն մտել քաղաքականության մեջ ի սկզբանե իմանալով, որ ԲՀԿ-ն դառնալու է ընդդիմադիր»: Միքայել Մելքումյանն իրեն համարում է ԲՀԿ-ի 10 հիմնադիրներից մեկը։ Ընդդիմադիր եղել է եւ էլի կլինի, ընդդիմադիր հռչակվող ԲՀԿ-ից հաստատ դուրս չի գալու. «Կլինի իշխանություն, ընդդիմադիր, այլընտրանք, երբեք դուրս չեմ գա»։ Ավելին, Միքայել Մելքումյանը բացառում է, որ ԲՀԿ-ի ընդդիմություն հռչակվելուց հետո զանգվածային առնետավազք կսկսվի կուսակցությունից եւ խմբակցությունից. «Կարող ա մի հոգի, բայց էդ էլ չի լինի»։ ԲՀԿ-ի ընդդիմադիր դառնալուց հետո ով-ով, բայց Նաիրա Զոհրաբյանը հաստատ չի լինելու այդ մեկը։ Լրագրող աշխատած տարիներին նա շատ լավ է հիշում, թե ինչպես էին ՀՀՇ-ականները դառնում հանրապետական ու երկրապահ. «Առնետների մասնագետները թերեւս իրենք են»։ Տիկին Զոհրաբյանը Հանրապետականին կոչ է անում առնետներին բնորոշ իրենց վարքը չտարածել այլ կուսակցությունների վրա։ Կգա ժամանակը եւ Արմեն Աշոտյանը դրանում կհամոզվի։