Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուշան Պետրոսյանը հետաքրքրված է Օպերայի տնօրենի ընտրությամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
6ee6833a439f92158eb8a9e9aa903914

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին հետաքրքրում է, թե ինչ սկզբունքով է առաջնորդվելու Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրության հարցում. «Ես ճանաչում եմ բոլոր 9 թեկնածուներին։ Մի քանիսն էլ մշակութային արժեք են։ Ինչ սկզբունքներով եք առաջնորդվելու Դուք տնօրենի ընտրության հարցում»,-հարցրեց պատգամավորը՝ այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։ Մշակույթի նախարարն էլ նշեց, որ ոչ թե ինքն է առաջնորդվելու, այլ ՝ ՊՈԱԿ-ի մասին օրենքը. «Անշուշտ, որոշակի եւ ամենակարեւոր դեր է խաղալու, թե ինչ հայեցակարգեր են ներկայացնելու թեկնածուները։ Կառավարման ոլորտը որոշակի հատկանիշներ է պահանջում մարդուց։ Փաթեթի մեջ պարտադիր պահանջը հայեցակարգի ներկայացման պահանջն է»։ Շուշան Պետրոսյանը հավելեց, որ 9 թեկնածուներից միայն մեկն է ծրագիր ներկայացրել։ «Այդպես չի, խնդրում եմ այդպիսի հայտարարություններ չանեք եւ չապակողմնորոշեք հասարակությանը։ 9 թեկնածուների փաթեթն էլ ընտրվել է։ Մեր պահանջը կատարված է ամբողջովին, խնդրում եմ օպերայի հարցում մենք զգույշ լինենք, հանգիստ լինենք»,-հակադարձեց մշակույթի նախարարը։