Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմունիստները դեմ են կուտակայինին

Քաղաքականություն
komunist

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը համարում է խայտառակ, սակայն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը չի բարձրացնի։ «2015 թ. հունվարի մեկից կստորագրվի, որ Հայաստանը վերջնականապես մտնում է Մաքսային միություն, ուստի գիտակցաբար չենք ուզում խոչընդոտել Հանրապետության նախագահին այդ հարցը լուծելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այսօր հանրապետության ամենաընդդիմադիր քաղաքական ուժը ՀԿԿ-ն է, որը սակայն իր առջեւ խնդիր է դրել ոչ միայն քննադատել իշխանություններին, այլ այնպես անել, որ նրանք վերացնեն թերությունները։ Ինչ վերաբերում է կուտակային պարտադիր համակարգի ներդրմանը, ապա ընկեր Սարգսյանը նշեց, որ ՀԿԿ-ն դեմ է դրան, եւ կարծում է, որ այն կարժանանա 90-ական թթ. խորհրդային խնայողությունների ճակատագրին, երբ շուրջ 10 մլրդ դրամ ժողովուրդը խնայողություն էր կատարել, սակայն պետությունը այդպես էլ չկարողացավ փոխհատուցել։ Անդրադառնալով կուսակցության գործունեությանը՝ ընկեր Սարգսյանը նշեց, որ ՀԿԿ-ն միշտ էլ ակտիվ է եղել, եւ իրենց լավագույն գործընկերը ժողովուրդն է, ուստի միշտ իրենց կողքին են։