Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարսնաքարի գործով» դատապարտվածների ծնողները` նախագահականում (տեսանյութ)

Քաղաքականություն
harsnaqar2

«Պատիժն ըստ կատարածի», «Արդարացում անմեղներին», «Յուրաքանչյուրը թող պատժվի իր արածի համար» գրությամբ պաստառներով նախագահական նստավայրի դիմաց են հավաքվել երեկ «Հարսնաքարի գործով» 12 տարվա ազատազրկման դատապարտված ամբաստանյալների հարազատները։ Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը, նշում է, որ չի արդարացնում որդուն, սակայն նա Վահե Ավետյանին վնասվածքներ չի պատճառել։ Արման Բաղդասարյանի հարազատներն էլ նշեցին, որ մեկուկես տարի տևած դատաքննության ընթացքում նրա մեղքը չի ապացուցվել, և տուժողներից ոչ ոք նրա անունը չի տվել։ Ամբաստանյալների հարազատներից մի քանիսը մտան նախագահական նստավայր։