Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրանում հայ համայնք գրեթե չկա». Իրանահայ լրագրող

Քաղաքականություն
iranahay-lragrox

Իրանի նոր իշխանությունները որդեգրել են դեպի Եվրոպա գնալու քաղաքականություն։ Իսկ ՌԴ-ն կցանկա՞ ինչ-որ ձևով խանգարել Իրանի որդեգրած ուղղությանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը։ «Ռուսաստանը կօգտագործի իր լծակները և կխանգարի Իրանի և «Մեծ յոթնյակի» հետ բանակցությունները։ Այս պարագայում վտանգը մեզ համար այն է, որ Հայաստանը չվերածվի ռուսական գործոնի Իրանի դեմ», - ասաց Մինասյանը։ Նա նշում է՝ Իրանը մտավախություն ունի, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի նկատմամբ ձեռք բերված պայմանավորվածությունները Ռուսաստանը կարող է օգտագործել նաև Սիրիայի հարցում։ Իրանահայ լրագրողն ընդգծում է՝ Եվրոպայում գազ մատակարարելու հարցում Իրանը տարածաշրջանում դառնում է լուրջ գործոն։ Ռուբիկ Մինասյանը նկատում է՝ Իրանից գազ գնելու դեպքում Հայաստանը կշահեր. «Եթե Իրանից գազ գնեինք, Ռուսաստանի համեմատ նույնիսկ 10 տոկոսով էլ թանկ, ապա Հայաստանի համար օգուտ կլիներ, բացի արդ, այստեղ գտնվող իրանցիները զարմանում են, թե ինչու ջուրը գազօջախին այդքան ուշ է եռում»։ Մինասյանը նշում է՝ Իրանում հայ համայնքը գրեթե չկա։ Նրա տեղեկացմամբ՝ նախկին 40 – 50 000 հայերի թիվը խիստ կրճատվել է։ Հայերն Իրանից արտագաղթում են Եվրոպական երկրներ։ Համայնքում երիտասարդներ չկան, մնացել են միայն տարեցները։