Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արծվիկ Մինասյան. Միայն հանրաքվեից հետո (տեսանյութ)

Քաղաքականություն
lpVJnL707jU

Կենսաթոշակային պարտադիր պահումների դեմ հանդես եկողների բոլոր փաստարկները տեղ են հասնելու ՍԴ և ամրագրվելու են բազմաթիվ հաստատումներով: Նման վստահություն հայտնեց ՀՀ քաղաքացի, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այս պահին Ազատության հրապարակում ընթացող, «Դ!եմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքում: Նա նշեց, որ պատգամավորների ներկայացրած հայցադիմումի մեջ նշված հակափաստարկները վերաբերում են սեփականության իրավունքի ոտնահարմանը, տարիքային խտրակությանը, եւ այլն։ Արծվիկ Մինասյանը վստահ է, որ եթե «մենք մեր միասնականություն պահպանենք, չենթարկվենք ավելորդ խժդժություններ, ապա կհաղթենք»: «Այսօրվա այս բազմնահազարանոց միտինգը ցույց է տալիս, որ եթե մենք բռունցք լինենք, մենք կկարողանանք հաղթահարել ցանկացած դժվարություն,- ասաց Մինասյանը:   Նրա խոսքով` պարտադիր բաղադրիչի հանվելուց հետո իրենք պատրաստ ենք հասարակության բոլոր շերտերի հետ բանակցել ու մշակել կենսաթոշակային համակարգի բարեփոխման տարբեր սցենարներ: Դրանք պետք է ընդունվեն բացառապես հանրաքվեի միջոցով:   «Միայն այդ դեպքում մեր ժողովուրդը կարող է ասել, որ իր ցանկությունն է ամրագրվել այն օրենքում, որը պետք է գործի,- ասաց Արծվիկ Մինասյանը և հավելեց:- Այս պայքարը չի կարող հաջողություն չունենալ»: