Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բագրատյանը մի քանի անգամ ասաց՝ հիմարություն (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM86403

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր ելույթում նկատեց, որ ընտրվելուց սկսած ինքը կառավարությանը հայտնել էր, որ պարտադիր կուտակային համակարգի ներդրումը անհեթեթություն է։ Նա միայն մի արտահայտությամբ է որակում այս համակարգը՝ կատարյալ հիմարություն։ Հիմնավորելու համար՝ պատգամավորը երկու հանգամանք է նշում՝ ինչպես են հավաքագրվելու գումարներն այս համակարգով եւ ինչպես են ծախսվելու։ Սա լրացուցիչ հարկ է առանց այդ էլ աղքատ մեր երկրում,- նշում է նա։ Իսկ թոշակառուներին պահելու համար, ըստ նրա, տարբեր ձեւեր կան։ Իսկ ամենամեծ հիմարությունը նա համարում է 45 տարվա պարտքը՝ հանուն այս համակարգի։ «Հիմար է նա, ով այս ռեֆորմն է կիրառում, ոչ թե նա, ում նկատմամբ կիրառվում է»,- ասաց Բագրատյանը՝ հավելելով, թե այս գործում պարտություն չկա։ Մանրամասները տեսանյութում։