Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Փաշինյան. Ինձնից կախվածը կանեմ (տեսանյութ)

Քաղաքականություն
նիկ

  «Ժողովրդի 80 տոկոսը դեմ է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչին, բայց իշխանությունները ներդնելու են այդ բաղադրիչը»,- ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում: Նա ելույթ ունեցավ ոչ թե որպես ՀԱԿ պատգամավոր, այլ ՀՀ քաղաքացի «Քաղաքացիների 80 տոկոսը, ՀՀ Սահմանադրության համաձայն, մեր երկրի բացարձակ իշխանության կրողն է: Հանրության 80 տոկոսը ՀՀ ժողովուրդն է, պետականության կրողը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա հարց տվեց, թե ովքե՞ր են, ուրեմն, նրանք, որ իմանալով, որ ժողովրդի 80 տոկոսը դեմ է այս կամ այն նախաձեռնությանը, հանդգնում են հայտարարել, թե միևնույն է` կյանքի են կոչելու այդ նախաձեռնությունը: «Պարտադիր կուտակայինի հետ կապված այս պատմությունը իսկապես ախտորոշում է այն հիվանդությունը, որ հյուծում է մեր պետությունը, մեր պետականությունն ու իշխանությունը»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ Հայաստանում 20 տոկոս «էլիտան» շարունակաբար իր կամքն է պարտադրում հանրության 80 տոկոսին` ժողովրդին: Ըստ Փաշինյանի՝ «Դ!եմ եմ» շարժումը պայքար է հանրության 80 տոկոսի համար, այսինքն` հանրության իշխանության: «Ու կասկած չկա, որ այս պայքարը անխուսափելիորեն պսակվելու է հաղթանակով».- հայտարարեց նա՝ հավելելով, թե երբ, ինչ պայմաններով` ցույց կտա ժամանակը: «Ինձնից կախված` ամենը կանեմ այս լուսավոր շարժման հաղթանակի համար»,- իր ելույթը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: