Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ր. Հովհաննիսյան. «Մենք պատրաստ չենք էշ նահատակ դառնալու» (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM86361-copy

Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքների շարք է սկսում, բայց առանց հացադուլի «Արմենուհին համաձայն չէ»,-ասում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով տիկնոջը։ Առաջին հանրահավաքը հրավիրվում է մարտի 28-ին: Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին է հրավիրում, մյուս ընդդիմադիր ուժերի մասնակցության մասին ոչինչ չի կարող ասել. «Հույս ունեմ, որ դրա շարունակությունը արդեն կլինի միասնականորեն հրավիրված հանրահավաքների շարք»: Այսօր նախագահի նախկին թեկնածուն ողջունում է, որ ընդդիմադիր ուժերը համագործակցում են կառավարության հրաժարականին հասնելու համար, բայց իր ուզածը, միեւնույն է, դա չէ . «Ամբողջ իշխանությունը, պարոն Սերժ Սարգսյանից սկսած պետք է փոխվի»: Հենց սա պետք է քննարկեն 4 ընդդիմադիր ուժերի ղեկավարները, որոնց հետ հանդիպելու հույս ունի «Ժառանգության» ղեկավարը: Որքան շուտ, այնքան լավ։ Րաֆֆի Հովհաննիսյանը Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու ժամանակ Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահանջել, համաձայնության չեն հասել. «Ես հույսս չեմ կտրել»: Այսպես ապրել հնարավոր չէ,-հռչակում է Րաֆֆի Հովհաննիսյանը, ժողովուրդն էլ է շտապում Այնուամենայնիվ, զգուշացնում է` ինքը սահմանադրականության կողմնակից է, թող նրանից ինքնազոհություն չպահանջեն. «Զոհողության բոլորս պատրաստ ենք, Արմենուհին, Կարիկն ինձ հետ առաջին գծում են, բայց մենք պատրաստ չենք էշ նահատակ դառնալու»: