Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Հարությունյանը սպասում է նախաքննության ավարտին

Քաղաքականություն
shant

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ կատարած Շանթ Հարությունյանի առողջական վիճակը լավ է։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա նախկին կինը՝ Ռուզան Բադալյանը։ Նրա խոսքրով՝ այս պահին սպասում են, որպեսզի քննչական գործողություններ կատարվեն, եւ գործը հասնի դատարան։ «Նախաքննական մարմինը խնդիր ունի հաստատելու նրան առաջադրված մեղադրանքը»,- ասում է տիկին Ռուզանը։ Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։ Նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանը 16 օր շարունակ հացադուլ էր հայտարարել, հունվարի 9-ին առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց», իսկ փետրվարի 27-ից արդեն գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում։